«Քրիսթալ Փելասը» ԱՊԼ-ի հակառեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 4-րդ տուրում 0:1 հաշվով պարտվելով «Բերնլիին», Լոնդոնի «Քրիսթալ Փելասը» ԱՊԼ-ի հակառեկորդ սահմանեց և կրկնեց Անգլիայի առաջնության բարձրագույն լիգայի հակառեկորդը:
Նշենք, որ Ֆրանկ Դե Բուրի թիմը մեկնարկային 4 տուրերում ոչ միայն չի կարողացել միավոր վաստակել, այլ նաև ոչ մի գոլ չի խփել, ինչը ԱՊԼ-ի պատմության մեջ չի եղել ընդհանրապես, իսկ անգլիական առաջնության բարձրագույն լիգայում նման բան չէր եղել 1924 թվականից ի վեր: