39273 դիտում
20:34 11-09-2017
Վանաձորում 31-ամյա տղամարդը կասկածվում է «Դեղձանիկ» բար-սրճարանի 32-ամյա պարուհուն ծեծելու մեջ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակչուհի, 32-ամյա Ս. Չ.-ն ահազանգել է Ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ իր ընկերը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Գ. Մ.-ն Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 հասցեի դիմաց անհիմն վիճաբանել է իր հետ, այնուհետև ծեծի ենթարկել՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ս. Չ.-ն աշխատում է Վանաձոր քաղաքում գտնվող «Դեղձանիկ» բար-սրճարանում՝ որպես պարուհի և նրա ընկերը իրեն ծեծել է բար-սրճարանի մոտ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
24005 դիտում
13:41 20-08-2018
Արտակարգ դեպք Վանաձորում. վիճաբանություն է տեղի ունեցել «Դեղձանիկ» գիշերային ակումբի մոտ. տուժածներից մեկը տնօրենն է