211652_close_icon
views-count24005 դիտում article-date 13:41 20-08-2018

Արտակարգ դեպք Վանաձորում. վիճաբանություն է տեղի ունեցել «Դեղձանիկ» գիշերային ակումբի մոտ. տուժածներից մեկը տնօրենն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 19-ին, Վանաձորում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 34 հասցեում գտնվող «Դեղձանիկ» գիշերային ակումբը փակելու կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի բնակչուհի, 78-ամյա Հռիփսիմե Կարապետյանի և ակումբի հաճախորդ, Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի բնակիչ, 27-ամյա Սամվել Աղաջանյանի միջև: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում նրանք միմյանց ապակյա շշերով փոխադարձ հարվածներ են հասցրել, հիմնականում գլխի մասում: Նշված անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Կարապետյանը աշխատում է «Լիդեր Կարապետյան» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ հիվանդանոց ահազանգել է նշված գիշերային ակումբի պարուհի, Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Ս. Չ.-ն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր