6160 դիտում
23:07 11-09-2017
Արմավիրում և Գորիսում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աջակցությամբ սկսնակները ներկայացրել են 25 նոր գործարար ծրագիր
Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության «Հաջող սկիզբ» անվճար ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը:
Գորիսում ծրագրին մասնակցած 16 սկսնակ գործարարները բարելավել են իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ստացել շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Նրանցից գործարար ծրագիր էր մշակել և ներկայացրել 12-ը:
Գորիսում գործարար գաղափարները ներառում էին հանրային սննդի, հյուրատան և հյուրանոցի, վրանային հանգստի, էկոտուրիզմի, արշավների կազմակերպման, հուշանվերների և պահածոների արտադրության գաղափարներ:
Արմավիրում ծրագրին մասնակցած 17 սկսնակ գործարարներից գործարար ծրագիր էր մշակել և ներկայացրել 13-ը: Իսկ Արմավիրում գործարար ծրագրերը ներառում էին չրերի, ծիրանի աղի կորիզի արտադրության, գինեգործության, ջերմոցային տնտեսության, թռչնաբուծութան, գաղափարներ:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում:
Ծրագրում մասնակցության հիմնական չափանիշն իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Ծրագրի թիրախային ոլորտներն են սննդի արտադրությունը և զբոսաշրջությունը:
Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում սկսնակները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացի և մշակում գործարար ծրագրեր:
Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական աջակցության: Արտոնյալ վարկի պայմաններն են՝ մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամի սահմանում: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակը ստանում է անվճար ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին:
###
2016թ. դեկտեմբերին մեկնարկել է «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը: Այն համաֆինանսավորում են Եվրոպական Միությունը և ՀՀ կառավարությունը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է ծրագիրն իրականացնող կոնսորցիումը, որին մասնակցում են «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» ՀԿ-ները։ Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3065 դիտում
15:21 25-05-2017
Մեղրիում Հայ-ճապոնական ծրագրի շրջանակում սկսնակները ներկայացրեցին նոր բիզնես գաղափարներ
2212 դիտում
11:54 08-10-2021
«Ընտրություններից հետո Գորիսում իրականացվող աշխատանքների ծավալը շեշտակի աճելու է». Տիգրան Ավինյանը Գորիսում է
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»