211652_close_icon
views-count10447 դիտում article-date 23:55 09-06-2018

Արմավիրում և Լոռիում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աջակցությամբ սկսնակները ներկայացրեցին 21 նոր գործարար ծրագիր. ՖՈՏՈՇԱՐՔ

Լոռու մարզի Ալավերդի և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Երկու քաղաքներում ծրագրի մասնակից 25 գործարար բարելավել է իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ձեռք բերել շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Մասնակիցներից 21-ը ներկայացրել է գործարար ծրագրեր չրերի արտադրության, վրանային տուրիզմի, հյուրատնային գործունեության, թռչնաբուծության և հուշանվերների արտադրության, բնական մրգերից, խոտաբույսերից թեյերի արտադրության, թեյարան-սրճարանի ստեղծման, հայկական տարազներով վերնաշապիկների և սփռոցների արտադրության, ազգային կերակրացանկով և դիզայնով ռեստորանի, տուրիստական օնլայն հարթակի, գյուղական տուրիզմի, խայտահավի և լորի ձվի արտադրության, թռչնի սպանդանոցի և ջերմոցային տնտեսության ոլորտներում: Սկսնակների համար դասընթացը վարել են «Դավոյան» ընկերության դասընթացավարները: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության: Ֆինանսական աջակցությունը կարող է լինել վարկի և դրամաշնորհի տրամադրման տեսքով: Վարկի պայմաններն են՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամի չափով: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակները ստանում են անվճար ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին: [b]2016թ. դեկտեմբերին մեկնարկել է «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը: Այն համաֆինանսավորում են Եվրոպական Միությունը և ՀՀ կառավարությունը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է ծրագիրն իրականացնող կոնսորցիումը, որին մասնակցում են «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» ՀԿ-ները։ Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը: [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր