211652_close_icon
views-count7455 դիտում article-date 16:20 08-12-2019

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. IFA վարկածով բազկամարտի, հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները հաղթանակներ են ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/1895658900731563/posts/2234012546896195/]էջում[/url] գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ այսօր ավարտվեց IFA (International federation armwrestling) վարկածով բազկամարտի, հաշմանդամություն ունեցող մարզիկների ​ աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին և հաղթանակներ ունեցան նաև ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները հետևյալ կազմով՝ Մարինե Մկրտչյանը ձախ ​ և աջ ձեռքով (Phisical lmpaired standing U23) ​ 50+ քաշային կարգում զբաղեցրեց 1-ին հորիզոնականները։ Մարինե Մկրտչյանը ձախ ձեռքով (Phisical lmpaired standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2֊ րդ հորիզոնականը: Անահիտ Բաբաջանյանը ձախ ձեռքով (Phisical lmpaired standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 1֊ին հորիզոնականը։ Նաիրա Մեսրոպյանը ձախ և աջ ձեռքով (Phisical lmpaired standing) 60+ քաշային կարգում զբաղեցրեց 1֊ին հորիզոնականները Նարեկ Առաքելյանը աջ և ձախ ձեռքով (Hearing Standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականները։ Սարգիս Ստեփանյանը ձախ ձեռքով (Phisical lmpaired siting) 85կգ քաշային կարգում զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականը։ Սերոբ Հովհաննիսյանը (Phisical lmpaired standing) 85+ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքով՝ 3֊րդ հորիզոնականը։ Ընդհանուր հաշվարկով՝ 5 ոսկի 5 արծաթ 1 բրոնզ Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ։Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր