2454 դիտում
18:59 12-09-2017
Ավագանին հաստատել է Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը
Երևանի ավագանու երրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստում, որ վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկման է ներկայացվել Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագիծը, որն արժանացել է ավագանու հավանությանը: Ըստ այդմ, Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից կտրամադրվի ամսական դրամական փոխհատուցում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի՝ 55 հազար ՀՀ դրամի չափով։
Նիստի օրակարգում ներառված Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը ևս քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է ավագանու անդամների կողմից:
Երևանի ավագանին քննարկել և հաստատել է օրակարգում ներառված մի շարք հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու, բնակարանները սեփականության իրավունքով այդ հասցեներում բնակվող ընտանիքներին անհատույց օտարելու (նվիրելու) մասին որոշումների նախագծերը: Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու անդամների հավանությանը:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին` ժամը 11:00-ին:
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
15:30 03-10-2019
Կառավարությունը հաստատեց Հայաստանի 2019թ. հողային հաշվեկշիռը
3055 դիտում
17:54 12-09-2017
Ավագանին հաստատել է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը
Այս բաժնից
448 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
634 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1354 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն