3291 դիտում
20:33 12-09-2017
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին և աշխատակազմին է ներկայացրել դատարանի նորանշանակ աշխատակազմի ղեկավարը
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին և աշխատակազմին է ներկայացրել դատարանի նորանշանակ աշխատակազմի ղեկավար Արման Ժամհարյանին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռշտունի Ասիկյանը և դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանը:
Կարեն Փոլադյանը հույս է հայտնել, որ ՀՀ դատական դեպարտամենտի համապատասխան առանձնացված ստորաբաժանման նորանշանակ պետն իր մասնագիտական գիտելիքների, մարդկային որակների շնորհիվ բարձր պատասխանատվությամբ և մեծ նվիրումով կստանձնի պարտականությունները՝ իր գործառույթներն իրականացնելով հավուր պատշաճի:
Միջոցառման ավարտին՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի առջև դրված խնդիրների կատարմանը բարձր պատասխանատվությամբ մասնակցելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները որակյալ և բարեխիղճ կատարելու համար շնորհակալագիր է հանձնել նշված դատարանի գրասենյակի պետին, իսկ դատարանի մի քանի աշխատակից արժանացել են դրամական խրախուսման:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար