4509 դիտում
22:38 12-09-2017
Մեկնարկել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Ազգային ագրարային համալսարանի համատեղ իրազեկման արշավը
Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանև Ազգային ագրարային համալսարանի համատեղ իրազեկման արշավը՝ ուղղված սննդամթերքի անվտանգության ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Այս միջոցառման 10 օրերի ընթացքում ուսանողները, Ծառայության աշխատակիցների հետ, կշրջեն Երևանի բոլոր 10 վարչական շրջաններով՝ իրացման ցանցերի և հանրային սննդի կետերի տնտեսվարողներին ծանոթացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական պահանջներին ու մեկնարկած նոր ծրագրերին: Մինչ այդ ուսանողները երկօրյա սեմինարի ընթացքում վերազինվել էին ոլորտին վերաբերող գիտելիքներով, ինչն էլ այսօր գործնականում են կիրառել՝ տնտեսվարողներին տեղեկություններ փոխանցելով:
Իրազեկման արշավի համար Ծառայությունը Շվեյցարիայի զարգացման գործակալության և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՏՀԶԱԿ) աջակցությամբ պատրաստել է տեղեկատվական թերթիկներ, սպառողների և տնտեսվարողների ուղեցույցներ, ծառայության «Թեժ գիծը» ներկայացնող պիտակներ:
Դրանք առաջիկա 10 օրերի ընթացքում կբաժանվեն տնտեսվարողներին ու սպառողներին: Տեղեկատվական ուղեցույցներով կներկայացվեն փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալու պահանջի ժամանակացույցն ու օրենսդրական հիմքերը, հատկապես, որ հարցն արդիական է. սեպտեմբերի մեկից որոշ ոլորտներում հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների՝ սանիտարական անձնագրեր ունենալու նորմը պարտադիր է: Իրազեկման արշավի ընթացքում կներկայացվի նաև միայն սպանդանոցային միս գնելու ու իրացնելու պահանջը, որը պետական գնումների դեպքում արդեն իսկ կիրառվում է մայիսի 1-ից, տեղական միս օգտագործող արտադրողների համար պարտադիր կլինի նոյեմբերից, և արդեն 2018թ-ի հուլիսի մեկից փուլային տարբերակով կներդրվի ողջ հանրապետությունում:
Այս արշավը հատկապես կարևոր է տնտեսվարողների գրանցվելու պահանջը ծանուցելու առումով: Արդյունքում՝ ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազան էականորեն կհամալրվի՝ թույլ տալով իրականացնել առավել հասցեական և թիրախային վերահսկողություն:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև համագործակցությունն ամարագրվել է հուշագրով, որի շրջանակներում համատեղ միջոցառումները լինելու են պարբերական:
[b]Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
2014 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»