3928 դիտում
11:13 13-09-2017
Ստուգումների կրճատման պայմաններում հարկային և մաքսային եկամուտների աճ է գրանցվել. ՊԵԿ
Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1,139,451.1 մլն դրամ հարկային և մաքսային եկամուտներ՝ ԱԱՀ վերադարձի գումարը ներառյալ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Առանց ԱԱՀ վերադարձի գումարների հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1,082,122.6 մլն դրամ՝ շուրջ 6.2 տոկոսով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները:
Միևնույն ժամանակ, ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության ավտոմատ համակարգի կատարելագործման արդյունքում, շուրջ 47.8 տոկոսով կրճատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների քանակը:
Նմանատիպ նյութեր
1446 դիտում
11:13 02-06-2020
ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը
1882 դիտում
18:42 27-05-2021
ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար