2809 դիտում
14:13 13-09-2017
Փաստաբանների խուզարկությունն անթույլատրելի է. 184 փաստաբան գործադուլ են անում
Փաստաբանների ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ բողոքի գործադուլին միացել է 184 փաստաբան: Այսօր փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունենում հավաք-քննարկում, որին ներկայացել է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով, սակայն, չի մասնակցում քննարկմանը:
«Արդյոք կա՞ր նախադեպ, երբ որևէ փաստաբան դատարան է ներս տարել ինչ-որ արգելված իր, փորձել օժանդակել որևէ իրավախախտման կամ օժանդակել որևէ նախապատրաստվող հանցագործության: Նման դեպք չի եղել և նման միջոցներն ու մեթոդները բացարձակ հիմնավոր չեն և կամայական մոտեցման արդյունք են»,- հավաք-քննարկման սկզբում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը և հարց բարձրացրեց՝ «արդյոք կա՞ր անհրաժեշտություն Հայաստանում դատարան մտնող փաստաբաններին առհասարակ զննել»:
Վարոսյանն ասաց, որ քննարկման ընթացքում նաև պետք է ելքեր առաջարկել և ոչ միայն քննադատել. «Գուցե վերապահումով ընդունենք, որ պետությունը անվտանգության խնդիր տեսնում, որը մենք չենք տեսնում»:
Նմանատիպ նյութեր
6516 դիտում
19:59 13-12-2019
Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունն ավարտվեց. հատուկջոկատայինները հեռացան. ՏԵՍԱՆՅՈՒԹ.
1568 դիտում
17:14 04-08-2014
Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբան Ա. Խալափյանի հետ կապված քրեական գործի վարույթն իրականացնել խստորեն
3387 դիտում
13:52 06-02-2018
ՀՀ փաստաբանների պալատը պատրաստվում է մեկօրյա համապետական գործադուլ անցկացնել
Այս բաժնից
811 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում
2542 դիտում
13:42 30-01-2025
Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով