4096 դիտում
22:49 13-09-2017
Հայ-չեխական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու մեծ դաշտ կա. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրւմների նախարար
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրւմների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլի ղեկավարած պատվիրակությանը՝ ամփոփելու հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքները:
Նախարարն իր խոսքում նշել է, որ թեև ակնհայտ աճ կա հայ-չեխական տնտեսական հարաբերություններում, սակայն մեծ դաշտ կա համագործակցությունն ընդլայնելու։ Նախարարի խոսքով՝ նկատելի է չեխական ընկերությունների և գործարարների հետաքրքրությունը՝ ներդրումներ կատարելու Հայաստանում։
Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը նշել է․ «Արձանագրության շուրջ բանակցությունները բավականին արգասաբեր էին։ Համագործակցության ներկայիս շրջանակները մենք ընդլայնում ենք, և կան մեզ համար բոլորովին նոր ոլորտներ։ Ուրախ եմ, որ հանդիպում ենք ոչ թե որպես բանակցող կողմեր, այլ որպես ընկերներ՝ գտնելու համագործակցության նոր ուղղություններ»։
Նախարար Կարայանը Վլադիմիր Բարտլի հետ քննարկել է համագործակցության շրջանակը մասնավորապես արդյունաբերության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում։
Սուրեն Կարայանը և Վլադիմիր Բարտլը բարձր են գնահատել երկու երկրների դեսպանների դերակատարությունը առևտրատնտեսական հարաբերությւնների զարգացման գործում։
Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշել է, որ կան Երևան-Պրահա ավիաչվերթներ սկսելու նախադրյալներ։ Դեսպանն անդրադարձել է Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին, որը մշակվել է չեխական ընկերության կողմից: Պետր Միկիսկան նշել է, թե ինչ ներդրումային հնարավորություններ կան ծրագրի շրջանակներում։
Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը տեղեկացրել է, որ իր գործընկերոջ հետ մի շարք հայ-չեխական գործարար համաժողովներ են նախաձեռնել, որոնք արդեն իսկ տվել են առաջին արդյունքները։ Նա հավելել է, որ այս տարվա հոկտեմբերին ևս սպասվում է գործարար համաժողով, որին կմասնակցի նաև Չեխիայի Սենատի նախագահը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախարար Սուրեն Կարայանի՝ Չեխիայի հանրապետություն կատարելիք այցին՝ տեղում քննարկելու Հայաստան չեխական ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1845 դիտում
22:54 25-04-2019
«Բազմաթիվ են հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները». Արարատ Միրզոյան
1505 դիտում
18:37 27-10-2021
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»