12229 դիտում
21:40 13-09-2017
Ռյա Թազա գյուղում գազի նոր խողովակը մինչև հաշմանդամի ընտանիքի տուն ընդամենը 80 մետր չի հասնում. ո՞վ է վերջնակետին հասցնելու խողովակը. պատկան մարմինները լռում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի բնակիչ, 41-ամյա Մարատ Ուսոյանը բարձրաձայնում է իր ընտանիքի առաջ ծառացած խնդրի մասին:
Նշված գյուղում ընթանում են գազաֆիկացման աշխատանքներ, որի շրջանակներում գազի խողովակը հասցվել է մինչև Մ. Ուսոյանի տան մոտակայք՝ չհասնելով նրա տանը ընդամենը 50-80 մետր տարածություն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մ. Ուսոյանը վրդովվում էր, ասելով, որ նա չի կարող լուծել այդ խնդիրը և խողովակ գնել ու հասցնել գազը մինչև իր տուն, նշելով, որ նա հաշմանդամ է, իսկ ընտանիքը կարիքավոր է և 7 անդամներից 3-ը նույնպես հաշմանդամ են:
Մ. Ուսոյանը ասաց նաև, որ դիմել է ՀՀ վարչապետին, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին, Ռյա Թազա գյուղի գյուղապետ Ամատ Դրոյանին, բայց ոչ ոք չի օգնել այս հարցում, միայն պատճառաբանել են, որ նախագծի մեջ չի մտնում տվյալ տարածքը:
«Հարց է առաջանում, այդ դեպքում ինչո՞ւ են այդ հատվածում՝ տան մոտ, մետաղյա խողովակներ տնկվել: Ընդամենը 80 մետր է մնացել որ գազը հասցնեն, սակայն չեն հասցնում վերջնակետին»,- ասում է Մ. Ուսոյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8203 դիտում
23:17 10-04-2019
Ռյա-Թազա գյուղում փրկարարները փոխել են դեպի տուն և անասնագոմ տանող ջրի հոսքը
1758 դիտում
23:45 12-03-2014
Ալագյազ-Ռյա- Թազա ավտոճանապարհի տեսանելիությունը 500 մետր է, տեղում է թույլ ձյուն