211652_close_icon
views-count8218 դիտում article-date 10:32 14-09-2017

Հաջորդ տարի, հնարավոր է, մեր երկիրը կանգնի դեֆոլտի առաջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ կառավարությունում տեղի է ունեցել 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է, որ մինչև հիմա պետական պարտքի սպասարկման համար հատկացվել է մոտ 140 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ. համար նախատեսվում է 250 մլրդ դրամ, ինչն ահռելի բեռ է բյուջեի վրա: Մեր տեղեկություններով՝ բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարվել է ներքին կարգով մոտ 7 տոկոսով կրճատել ծախսերը, անգամ աշխատողներին՝ սկսած դպրոցների պահակներից, որ եղած միջոցները բավարարեն: Ընդ որում՝ այդ նիստի ժամանակ մտահոգություն է բարձրացվել, որ արդեն հաջորդ տարի, հնարավոր է, մեր երկիրը չկարողանա սպասարկել արտաքին պարտքն ու կանգնի դեֆոլտի առաջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր