211652_close_icon
views-count1860 դիտում article-date 10:09 23-12-2016

Վարկային տենդ․ Ֆինանսների նախարարը բացառում է, որ Հայաստանը կընկնի դեֆոլտի մեջ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն չէ այն կանխատեսման հետ, որ 2020 թվականին, երբ ՀՀ պետական պարտքի սպասարկման գումարը հասնի մոտ 1 միլիարդ դոլարի, մեր երկիրը չի կարողանա այն վճարել ու կընկնի դեֆոլտի մեջ: «Բացառվում է»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Բայց չէ՞ որ տնտեսությունը չի զարգանում, ներդրումները գրեթե բացակայում են, և նման պայմաններում որտեղի՞ց այդքան գումար միայն պարտքի սպասարկման համար: Արամյանն ասաց, որ նախատեսում են հաջորդ տարվա հունիս-հուլիսին միջազգային կապիտալի շուկայի մասնակիցների հետ շփումներ ունենալ՝ մեղմելու պարտքի ներգրավման պայմանները: «Պետք է մշտապես աշխատանք տանենք, որ նրանք վստահեն մեր թղթերին: Եվ այդ վստահության արդյունքում ունենանք տոկոսադրույքների նվազեցում ու այդ հարմար պահին նորից թողարկում անենք»,- պատասխանեց նախարարը: Այսինքն, նորից պարտատոմսեր կթողարկե՞ք: «Իհարկե»,- չհրաժարվեց Արամյանը: Ի դեպ, ԱԺ երեկվա արտահերթ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ընկել է վարկային տենդի մեջ և իրավիճակը կարծես վերահսկողությունից դուրս է գալիս: Փաշինյանը նշեց, որ պետական պարտքի սպասարկման համար բյուջեից 2016թ. 62 տոկոսով ավելի է ծախսվել, քան նախորդ տարի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր