8038 դիտում
17:06 14-09-2017
Հայաստանը ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները բավարարող երկիր է. ԱՄՆ պետքարտուղարություն
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/905230/amn-petdepy-hayastany-tchanachel-e-orpes-fiskal-tapancikutyan.html]Արմենպրես[/url]ը», Հայաստանը զեկույցում ներառվել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկիր:
Պետդեպի կողմից հրապարակված զեկույցում որպես նվազագույն պահանջներ են ներկայացված պետական բյուջեի թղթաբանությունը և բնական պաշարների արդյունահանման մասին կառավարության պայմանագրերն ու լիցենզիաները: Այսինքն, 2017 թվականի ֆիսկալ թափանցիկության ուսումնասիրության գործընթացը պահանջում է հասկանալ՝ արդյոք նշված կառավարությունները հրապարակայնորեն ի ցույց են դնում առանցքային բյուջետային փաստաթղթերը:
Զեկույցում գնահատական է տրվում նաև նրան, թե արդյո՞ք բնական պաշարների արդյունահանման համար տրամադրվող արտոնագրերն ու պայմանագրերը ամրագրված են օրենքով և կիրառվում են գործնականում:
Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ներառված է այն երկրների շարքում, որոնք չեն ապահովել ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները: Պետքարտուղարությունը նաև արձանագրել է, որ այդ երկիրը ֆիսկալ թափանցիկության ապահովման հարցում որևէ առաջընթաց չի գրանցել:
Նմանատիպ նյութեր
3172 դիտում
09:25 17-06-2020
Հայաստանն ապահովել է ֆինանսական թափանցիկության պայմանները. ԱՄՆ Պետքարտուղարություն․ «Ամերիկայի ձայն»
8396 դիտում
23:20 12-03-2017
Հայաստանի Հանրապետությունը դարձավ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածու երկիր
2366 դիտում
22:23 13-07-2019
Վլ. Զելենսկին Ֆիսկալ ծառայության ղեկավարին պահանջել է հրաժարականի դիմում գրել
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին