3175 դիտում
09:25 17-06-2020
Հայաստանն ապահովել է ֆինանսական թափանցիկության պայմանները. ԱՄՆ Պետքարտուղարություն․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է 2020 թվականի ֆինանսական թափանցիկության մասին ամենամյա զեկույցը: Զեկույցը կազմելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, թե արդյոք տվյալ երկրի կառավարությունը կատարել է ֆինանսական թափանցիկության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները, թե ոչ: Ֆինանսական թափանցիկության նվազագույն պայմանները կատարելու նպատակով տվյալ երկրի կառավարությունը պետք է ժողովրդին հասանելի դարձնի ազգային բյուջեի հետ կապված փաստաթղթերը և բնական պաշարներն արդյունահանելու շուրջ կառավարության կնքած պայմանագրերը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5465147.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Այս տարի Պետքարտուղարությունն ուսումնասիրել է աշխարհի 140 երկրների ֆինանսական թափանցիկությունը, որն ընդգրկում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Ուսումնասիրության ենթարկված 141 երկրներից միայն 76-ն է կատարել այդ պահանջները: Այսինքն` 65 պետություններ չեն կատարել ֆինանսական թափանցիկությունն ապահովելու նպատակով ընդունված պայմանները:
Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք ապահովել են այդ պայմանները, այսինքն` հանրությանը հասանելի են դարձրել բյուջետային փաստաթղթերն ու բնական հանածոների արդյունահանման հետ կապված պայմանագրերը: Հայաստանի հարևաններից այս խմբի մեջ են մտնում Վրաստանն ու Թուրքիան:
Նվազագույն պայմանները չի ապահովել Ադրբեջանը:
Ուսումնասիրությունն անցկացնելու ժամանակահատվածում Ադրբեջանում բյուջետային փաստաթղթերը և պարտքային պարտավորությունները հրապարակայնորեն հասանելի են եղել: Սակայն այն չափանիշներն ու ընթացակարգերը, որոնց միջոցով այս երկրի կառավարությունը շնորհում է պայմանագրեր կամ լիցենզիաներ բնական ռեսուրսների, մասնավորապես` նավթի արդյունահանման համաձայնագրերի համար, միայն մասնակիորեն են սահմանված օրենքում, կանոնակարգում կամ հանրային փաստաթղթերում: Թե որքանով է կառավարությունը հետևել գործող օրենսդրություններին և կանոնակարգերին բնական ռեսուրսների արդյունահանման համար լիցենզիաներ կամ լիցենզիաներ տրամադրելու համար, պարզ չէ:
Ռուսաստանն ու Իրանն ընդգրկված չեն զեկույցում:
Զեկույցը հենվում է ամերիկյան դեսպանությունների, ամերիկյան տարբեր այլ գործակալությունների, միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների վրա:
Պետդեպարտամենտը կարևորում է ֆինանսական թափանցիկությունը` այն համարելով ֆինանսական բնագավառը կառավարելու կարևոր պայման: Այս զեկույցներից է նաև մեծապես կախված լինում ԱՄՆ-ի կողմից այդ երկրներին հատկացվող օգնությունը: Եվ Միացյալ Նահանգները ցանկանում է վստահ լինել, որ իր հատկացումներն այս երկրներում օգտագործվում են խելամտորեն:
Նմանատիպ նյութեր
8038 դիտում
17:06 14-09-2017
Հայաստանը ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները բավարարող երկիր է. ԱՄՆ պետքարտուղարություն
4279 դիտում
10:01 24-04-2018
Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը. ԱՄՆ Պետքարտուղարություն. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը