8399 դիտում
23:20 12-03-2017
Հայաստանի Հանրապետությունը դարձավ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածու երկիր
2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը:
Այս կապակցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է. «ԱՃԹՆ-ի ներդրումը կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը և հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը: Այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար միջավայրի բարելավման համար:
Բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը կարող է նպաստավոր լինել երկրի քաղաքացիների համար, և ԱՃԹՆ-ն համապատասխան գործիք է այս նպատակին հասնելու ճանապարհին: ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար: Իսկ գործընթացի ամենաարժեքավոր տեսանկյունն այն է, որ բազմաշահագրգիռ կողմերի կայուն ներգրավումը կամրապնդի փոխվստահությունը և համագործակցությունը բոլոր ներգրավված կողմերի միջև»:
ԱՃԹՆ-ն Հայաստանում ստեղծում է հարթակ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության փոխհամագործակցության համար, որն ուղղված է արդյունահանող ոլորտի ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը: Կոլումբիայում կայացած ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:
Նմանատիպ նյութեր
2731 դիտում
15:36 25-11-2016
Կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի առաջին նիստը
8038 դիտում
17:06 14-09-2017
Հայաստանը ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները բավարարող երկիր է. ԱՄՆ պետքարտուղարություն
Այս բաժնից
688 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2017 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց