3236 դիտում
16:38 14-09-2017
Հայ փրկարարները Մոլդովայում կմասնակցեն դաշտային վարժանքի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ) տեղի ունեցավ MOLDEX-2017 միջազգային վարժանքի մասնակից անձնակազմի ստուգատեսը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը հանդիպեց 26 փրկարար ծառայողից կազմված թիմին, որը շուտով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքային որոնողափրկարարական, այնպես էլ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) պատահարներին արձագանքող թիմի փրկարարներ:
Սեպտեմբերի 18-21-ը ԵՄ Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում (PPRD East 2) ծրագրի շրջանակում Մոլդովայում անցկացվելու է MOLDEX-2017 խորագրով լայնամասշտաբ դաշտային վարժանք:
Հիմնական նպատակն է ամփոփել PPRD East 2 ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքը, ինչպես նաև՝ բարելավել տարբեր երկրների թիմերի միջև համագործակցության արդյունավետությունը:
Շարային ստուգատեսի ժամանակ ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻ նախարարի և իր անունից բարի ճանապարհ մաղթեց վարժանքին մասնակցող փրկարարներին՝ նշելով, որ հայ փրկարարը միշտ բարձր է պահել իր պետության պատիվը և, կասկած չկա, որ այս դաշտային վարժանքին ևս նրանք լավագույնս կցուցադրեն իրենց բարձր մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը:
Վարժանքին ընդգրկված են Արևելյան համագործակցության 6 երկրների (Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա, Վրաստան), ինչպես նաև՝ ԵՄ Քաղաքացիան պաշտպանության մեխանիզմին (EUCPM) անդամակցող երեք պետությունների (Չեխիա, Դանիա, Ռումինիա) փրկարարական թիմեր:
Սցենարի համաձայն՝ մասնակից թիմերի հիմնական խնդիրը լինելու է 3 տեսակի աղետներին արձագանքումը (երկրաշարժ, ջրհեղեղ և քիմիական վթար):
Հայ փրկարարները Մոլդովա են մեկնում տեխնիկական լուրջ հագեցվածությամբ: Նրանք կիրականացնեն որոնողական աշխատանքներ՝ հատուկ որոնման սարքերով, փլատակների քանդում-կտրում, պարանային աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում, ինչպես նաև՝ կկիրառեն քիմիական վթարի արձագանքման միջոցներ:
Վարժանքին կհետևեն քաղաքացիական պաշտպանության միջազգային փորձագետները, ԵՄ քաղաքացիական պաշտպանության թիմը, ինչպես նաև գործընկեր երկրներից, ԵՄ անդամ պետություններից և երրորդ երկրներից ժամանած փորձագետներ ու դիտորդներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3546 դիտում
10:55 18-09-2017
Հայ փրկարարները մեկնեցին Մոլդովա՝ մասնակցելու դաշտային վարժանքի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան