3295 դիտում
22:05 19-09-2017
Մոլդովայում մեկնարկել է MOLDEX-2017 միջազգային դաշտային վարժանքը. հայկական պատվիրակության կազմում ընդգրկված է ՀՀ ԱԻՆ 26 աշխատակցից կազմված թիմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 18-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է «ԵՄ MOLDEX-2017» խորագրով միջազգային լայնամասշտաբ դաշտային վարժանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԻՆ 26 աշխատակցից կազմված թիմը: Վարժանքն անցկացվում է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East 2) ծրագրի շրջանակներում: Բացման արարողությանը ներկա են եղել Մոլդովայի ՔՊ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ և PPRD East 2 ծրագրի ղեկավար կազմը:
Վարժանքին ընդգրկված են Արևելյան գործընկերության 6 երկրների (Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա, Վրաստան), ինչպես նաև՝ ԵՄ Քաղաքացիան պաշտպանության մեխանիզմին (EUCPM) անդամակցող երեք պետությունների (Չեխիա, Դանիա, Ռումինիա) փրկարարական թիմեր:
Հիմնական նպատակն է ամփոփել PPRD East 2 ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքը, ինչպես նաև՝ բարելավել տարբեր երկրների թիմերի միջև համագործակցության արդյունավետությունը:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքային որոնողափրկարարական, այնպես էլ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) պատահարներին արձագանքող թիմի փրկարարներ:
Սցենարի համաձայն՝ X համայնքում վնասվել են 5-հարկանի բնակելի շինություն և հիվանդանոց, անհրաժեշտ են որոնողափրկարարական թիմեր (USAR teams): Ծավալվել է աղետի գոտում արձագանքման գործողությունները համակարգող միջազգային կենտրոն (OSOCC), և բոլոր միջազգային թիմերի համակարգող սպաները (Liaison Officers) միացել են այդ կենտրոնին:
Հայկական թիմը՝ բաղկացած երկու ենթախմբից, բոլոր միջազգային թիմերի հետ մեկնել է դեպքի վայր: Հայ փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ՝ հատուկ որոնման սարքերով, փլատակների քանդում-կտրում, պարանային ամրակապման աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում, ինչպես նաև՝ կիրառել են քիմիական վթարի արձագանքման միջոցներ:
Վարժանքին հետևում են քաղաքացիական պաշտպանության միջազգային փորձագետները, ԵՄ քաղաքացիական պաշտպանության թիմը, ինչպես նաև գործընկեր երկրներից, ԵՄ անդամ պետություններից և երրորդ երկրներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
3580 դիտում
17:18 27-04-2017
Դաշտային վարժանքը շարունակվում է. հայ փրկարարներն արդեն «աղետի» գոտում են
2915 դիտում
12:58 10-09-2014
Լուսակերտում մեկնարկել է ԱԻՆ հայկական ՔՈՓ թիմի վարժանքը, որին հետևում են լեհ փրկարարները. ֆոտոշարք
3233 դիտում
16:38 14-09-2017
Հայ փրկարարները Մոլդովայում կմասնակցեն դաշտային վարժանքի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին