4840 դիտում
16:31 14-09-2017
2024թ. և 2028թ. օլիմպիական խաղերը կընդունեն Փարիզն ու Լոս Անջելեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 13-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի վեհաժողովը, որի ընթացքում որոշվել են 2024 և 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքները:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2024 թվականին 33-րդ օլիմպիական խաղերը հյուրընկալելու է Փարիզը, իսկ 2028-ին՝ Լոս Անջելեսը.
«Սրանք երկու հզոր պետությունների երկու մեծ քաղաքներ են, որոնք ունեն հսկայական օլիմպիական պատմություն: Երկու քաղաքներն էլ մեծ խանդավառությամբ են մոտենում Խաղերին և նպաստում են օլիմպիական ոգու բարձրացմանը»,- ասել է Բախը:
Ե´ւ Փարիզը, ե´ւ Լոս Անջելեսն օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն: Ֆրանսիան օլիմպիականներին հյուրընկալել է 1900 ու 1920 թթ, ԱՄՆ-ը` 1932 ու 1984 թթ.:
2020 թվականի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը կայանալու է Տոկիոյում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
18:34 29-06-2022
Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում բռնցքամարտը ընդգրկելու հարցը ՄՕԿ-ը կքննարկի ավելի ուշ
2486 դիտում
23:44 26-08-2021
Լոս-Անջելեսը պատրաստ է հյուրընկալել էկոլոգիապես մաքուր և անվտանգ ամառային օլիմպիական խաղեր
2445 դիտում
23:42 05-08-2022
Փարիզն ամբողջությամբ իրագործում է Միջազգային օլիմպիական կոմիտեի «Օլիմպիական օրակարգ - 2020+5» ծրագիրը
Այս բաժնից
2818 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2341 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2638 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ