176362 դիտում
10:10 15-09-2017
Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում՝ «Վերնիսաժի» հարևանությամբ հնչած կրակոցներից. 3 հանցագործները մի քանի ժամ դարանակալել են զոհերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Երևանում՝ «Վերնիսաժի» հարևանությամբ, տեղի ունեցած հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում են Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ՝ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը և Ալավերդի քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Կարադավիդովը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական գլխավոր վարչությունը նրանց նկատմամբ կհայտարարի հետախուզում, եթե մինչ այդ, նրանք չհայտնաբերվեն կամ մեղայականով չներկայանան իրավապահ մարմիններին։
Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել են օպերատիվ խմբեր՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանի, 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանի, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մինչև կրակոցներ արձակելը, նշված անձինք դեպքի վայրում դարանակալել են Volkswagen Jetta մակնիշի 34 VV 870 համարանիշի ավտոմեքենայի մեջ և երբ տեսել են, որ իրենց զոհերը դուրս են գալիս «Թուֆենկյան» հյուրանոցից, նրանք իջել են ավտոմեքենայից և կրակոցներ արձակել։
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 25-ից ավելի 5.45 մմ կրակված պարկուճներ, 4 հատ 9 մմ կրակված պարկուճներ, «ԱԿ 47» տիպի ինքնաձիգ՝ դատարակ պահունակով, ինչը ենթադրում է, որ այն ամբողջովին կրակել են և «Մակարով» տեսակի 3 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։
Կրակոցների արդյունքում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը «աջ բազկի ստորին երրորդի հրազենային վնասվածք և կրծքավանդակի առաջնային պատի շոշափվող վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Գագիկ Մոսինյանը տեղում մահացել էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/14/1077329/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 14-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով կար վիրավոր, իսկ 1 հոգի ընկած էր խոտածածկ տարածքում։
Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Դեպքի վայրում հայտնաբերվել էին ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի 1 ատրճանակ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Լոռու մարզի բնակիչ էր և չէր բացառվում, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն լինր և այն շարունակությունը լիներ ամիսներ առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանությունների։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին սպանվածի ինքնությունը, իսկ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն էր, իսկ վիրավորը՝ Վահագն Աբգարյանը։
[b]Հանցագործության կատարած կասկածյալներ Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և Ռաֆիկ Խաչատրյանն են
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0138776001505456608859223.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
24393 դիտում
22:19 21-05-2014
Վերնիսաժի հարևանությամբ հնչած կրակոցներից վիրավորվածներից մեկը ցանկանում է դառնալ «օրենքով գող»