211652_close_icon
views-count11404 դիտում article-date 10:35 15-09-2017

Պատգամավոր Ռուզան Մուրադյանի աղմկահարույց ձեռնարկը լույս է տեսել Արմեն Աշոտյանի գիտությամբ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի հ/կ-ի կողմից տպագրված ձեռնարկում տեղ գտած այնպիսի դրվագների մասին, թե ինչպես աշակերտները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների հանդեպ։ Նշենք, որ տպագրված ձեռնարկները նախատեսվում էր բաշխել դպրոցներին, սակայն գործընթացը կասեցվել է։ «ՉԻ» տեղեկություններով՝ Ռուզան Մուրադյանի վերոնշյալ ձեռնարկը լույս է տեսել նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գիտությամբ ու «դաբրոյով»։ Նախարարությունը ձեռնարկի լույսընծայման համար նաև խոշոր գումար է հատկացրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր