211652_close_icon
views-count3128 դիտում article-date 09:13 17-01-2014

Ամանորը բավականին հետաքրքիր է անցել պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար. ՉԻ

««ՉԻ» տեղեկություններով՝ Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10 հազար դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000 դրամ։ Ընդ որում՝ կուսակցությունն էլ առանձին է գումար տրամադրել միջոցառման համար։ Հավելենք նաև, որ սույն տիկինը ինչ պատգամավորի մանդատ է ձեռք բերել, ընկերացել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տիկնոջ հետ։ Մուրադյանի սերն առ Գալուստ Գրիգորիչի տիկինն այնքան է մեծացել, որ նա որոշել է յուրօրինակ նվեր մատուցել Սահակյանի տիկնոջը՝ նրան հրավիրելով Դուբայ։ Բնականաբար, հրավեր անողն ինքն էլ հոգացել է ծախսերը»,–գրում է թերթը։ Մանրամասները կարդացեք «ՉԻ»-ի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր