211652_close_icon
views-count24219 դիտում article-date 11:48 15-09-2017

Կոտայքի մարզում ГАЗ 2410-ը մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ЗИЛ-ի հետնամասում, հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին 61-ամյա Աշոտ Միքայելյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի 65 LO 718 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 18-ամյա Գնել Գասպարյանի վարած ЗИЛ մակնիշի ՊՆ 7240 Շ համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗ 2410-ի վարորդին և 1 հոգու, ով, ըստ նախնական տեղեկությունների, նրա որդին է, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը: Ժամանել են նաև ՊՆ համապատասխան ծառայությունների մեծ թվով աշխատակիցներ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի և վարորդների ամբողջական տվյալները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր