32413 դիտում
17:02 14-11-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի հետնասմասի մեջ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը՝ժամը 18:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Քարվանսարա»-ի դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 63-ամյա Գագիկ Սահակյանի վարած ЗИЛ մակնիշի և 53-ամյա Լևոն Սայադյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Սայադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+