Աշխարհի Գավաթ. Արոնյանը տպավորիչ հաղթանակ տարավ Իվանչուկի նկատմամբ
Թբիլիսիում ընթանում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի խաղային առաջին օրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով բավական գեղեցիկ հաղթանակ տարավ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի նկատմամբ:
Ինչ որ տեղ անսպասելի էր, որ Արոնյանն այսքան արագ հաղթանակի կհասնի. արդեն 24-րդ քայլում Իվանչուկը անձնատուր եղավ: Թերևս, ճակատագրական եղավ սևերի 10-րդ քայլը, որի վրա ուկրաինացին 42 րոպե վատնեց, որի պատճառով ցայտնոտի մեջ հայտնվեց:
Վաղը կկայանա քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ խաղային օրը: