3945 դիտում
20:18 15-09-2017
ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրային մեծ դիսկուրսն սկսված է. Նիկոլ Փաշինյան
«Ելք դաշինքի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծը կարևոր միջոց է առաջին հերթին հանրության հետ երկխսություն սկսելու և այս թեմայով հանրային քննարկում ծավալելու համար»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ես կարծում եմ, որ այսօր արդեն մենք այդ նպատակին հասել ենք: Ես որ լրատվամիջոցը միացնում եմ, բոլորը գրում են այդ թեմայի մասին: Սա նշանակում է, որ սկսված է հանրային մեծ դիսկուրս: Եվ ՌԴ-ից, և ԵՏՄ այլ երկրներից մենք ավելի ու ավելի բարձր մակարդակներով արձագանքներ ենք լսում: Սա նշանակում է, որ դիսկուրսն սկսված է, և մենք ունենք բոլոր լծակներն այդ դիսկուրսը շարունակելու ու հարցին անհրաժեշտ խորությամբ մոտենալու համար»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
685 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց