3561 դիտում
23:02 15-09-2017
Չեխական և իսպանական ընկերությունների հետ քննարկվել են գյուղորոտում համագործակցության հնարավորությունները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է չեխական «Ֆուդիշ» ընկերության ներկայացուցիչ Կարեն Սարգսյանին` գյուղատնտեսության բնագավառում չեխ գործընկերների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով:
Համառոտ ներկայացնելով «Ֆուդիշ» ընկերության գործունեությունը` Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կազմակերպության հիմնական առաքելությունը գյուղմթերքի արտադության կազմակերպման և բազմաթիվ երկրներից պատրաստի արտադրանքի ներմուծումն ու փաթեթավորումն է:
Ընդգծելով պետական աջակցության ծրագրերի կարևորությունն ագրարային ոլորտի հետագա զարգացման համար` նա տեղեկացրել է, որ չեխական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ներկայացուցչություն բացելու ուղղությամբ:
«Կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի պահանջարկը մեծ է, շուկան ազատ, հաջորդ տարվանից այս ոլորտներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքները պետական աջակցության ծրագրերով մասամբ սուբսիդավորվելու են, ուստի մենք պատրաստ ենք քննարկել այս հարցերի շուրջ բոլոր առաջարկները», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Հայկական կողմի հետ գործակցությունն ավելի ամուր և իրատեսական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է գործնական կապեր հաստատել նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ
Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության ոլորտում կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել նաև իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակության հետ: Հյուրերը նախարարին է ներկայացրել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են մասնավորապես Հայաստանում ջերմոցային տնտեսությունների ստեղծման, ինտենսիվ այգիների հիմնման, բերքի առավել արդյունավետ պահպանման նպատակով պահեստավորման կենտրոնի բացմանը:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
7513 դիտում
15:24 28-10-2017
Քննարկվել են իտալական ճանապարհաշինական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները
634 դիտում
19:39 22-04-2024
Քննարկվել են չեխական կազմակերպությունների հետ ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքները
3675 դիտում
20:48 27-01-2017
Ռուսաստանյան ընկերությունների հետ քննարկվել են Հայաստանի գյուղտեխնիկայի պարկի արդիականացման հնարավորությունները
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար