211652_close_icon
views-count6335 դիտում article-date 19:18 15-09-2017

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի («IMF») պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում երկկողմ քննարկումներ են տարվել ՀՀ 2018 թվականի բյուջեի մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև հարակաբյուջետային քաղաքականության վերջին զարգացումներին ու ուղղություններին, ինչպես նաև հնարավոր կանխատեսումներին և բարեփոխումներին: Նախարարը բարձր է գնահատել ԱՄՀ հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ընդլայնման ու ամրապնդման հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր