3414 դիտում
18:03 06-03-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությանը
Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունեց Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկեցին ներկա համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում ՀՀ ֆինանսների նախարարը շեշտեց, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից նախագծվող և իրականացվող ծրագրերը բավականաչափ առանձնահատուկ են, և որ բանկը կարողանում է իրականացնել էապես տարբերվող արդյունավետ քաղաքականություն: Վարդան Արամյանը նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որը թույլ կտա գաղափարները վերածել նախագծերի` առաջիկայում ցանկալի արդյունքներ արձանագրելու համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի կողմից իրականացվում են մասնավոր հատվածի վարկավորման միջոցով ներդրումային ծրագրեր` ՀՀ ֆինանսների նախարարը հղում կատարեց 2016թ. հոկտեմբերին Նյու-Յորքում կայացած ներդրումային ֆորումին: Նախարարը նշեց, որ ներկայումս ներդրումների ներգրավման մեծ պոտենցիալ ունեն հեռահաղորդակցման, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներ: Միաժամանակ ներդրումների ներգրավման տեսանկյունից արդյունավետ համագործակցության ծրագրեր կարող են իրականացվել ազատ տնտեսական գոտիներում:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակության ղեկավարը նշեց, որ մասնավոր հատվածի վարկավորման հիմնահարցերին է ուղղված մարտի 7-ին կայանալիք ֆորումը, որի շրջանակներում կներկայացվեն բանկի կողմից Հայաստանում իրականացվելիք ռազմավարությունն ու բանկի կողմից առաջարկվող հիմնական պրոդուկտները:
Բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասը հույս հայտնեց, որ երկուսեք փոխշահավետ համագործակցության ընդլայնումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի տնտեսությունը արդյունավետ ներդրումային ծրագրերի միջոցով:
«Մեզ համար շատ հաճելի է հանդիպել ֆինանսների նախարարին և քննարկել վաղը կայանալիք բիզնես ֆորումի հետ կապված հարցերը: Բիզնես միջավայրի գրեթե հինգ տասնյակ ներկայացուցիչներ մասնակցելու են միջոցառմանը, այնուհետև լինելու են երկկողմ հանդիպումներ:
Մենք հետաքրքրված ենք Հայաստանի բիզնես միջավայրին առնչվող նախագծերի մշակմամբ ու իրագործմամբ` ակնկալելով շարունակական համագործակցություն»,- նշեց Ցոկասը:
Նմանատիպ նյութեր
5252 դիտում
18:16 04-12-2017
Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6335 դիտում
19:18 15-09-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
2279 դիտում
18:06 02-06-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին