9923 դիտում
23:30 15-09-2017
Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների ընտանիքներին Արցախի կառավարության կողմից կտրամադրվի աջակցություն՝ արցախյան արտադրության պարենամթերքի տեսքով
Արցախի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ, առաջին անգամ իրականացվում է սոցիալական նշանակության ինքնատիպ ծրագիր, որի շրջանակում Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ձեռքբերած ազատամարտիկներին Արցախի կառավարության կողմից տրամադրվում է աջակցություն՝ բացառապես արցախյան արտադրության պարենամթերքի տեսքով: Ծրագրում ընդգրկվել են վերոնշյալ խմբերը ներկայացնող երևանաբնակ 3000 շահառուներ:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված աջակցությունը շահառուներին փոխանցելու նպատակով Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են շահառուների հետ հանդիպումներ, որոնց մասնակցել են նաև վարչական շրջանների ղեկավարները: Հանդիպումների մասնակիցներին ուղղված իրենց խոսքում Երևանի վարչական շրջանների ղեկավարները նշել են, որ այս ծրագիրը, որը նախաձեռնվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից, ըստ էության, Արցախի կառավարության և արցախահայերի գնահատանքի դրսևորումն է երևանաբնակ ազատամարտիկների ընտանիքներին:
Հանդիպումներին ներկա գտնված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն էլ վստահեցրել է, որ Արցախի Հանրապետության կառավարության հետ Երևանի քաղաքապետարանի բազմակողմ համագործակցությունը լինելու է շարունակական:
Մասնավորապես, սոցիալական ոլորտում այն շարունակելու է ընդգրկել Արցախի ազատագրման համար մարտնչած ու հայկական երկրորդ պետության սահմաններն անառիկ պահող քաջ հայորդիների ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանն ուղղված նպատակային ծրագրեր:
Իրենց անկեղծ երախտագիտությունը հայտնելով Արցախի կառավարության կողմից նախաձեռնված ծրագրի համար, շահառու ընտանիքների ներկայացուցիչներն իրենց հերթին նկատել են, որ սա բարոյական կարևոր նշանակություն ունի իրենց համար և հերթական անգամ վկայում է իրենց հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության մասին:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
3079 դիտում
11:59 03-12-2020
Պատերազմում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5-ական մլն դրամի աջակցություն
7619 դիտում
12:07 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Արթուրը քեռու անունն էր կրում, ով նույնպես Արցախյան ազատամարտում էր զոհվել. խոնարհվում ենք
4881 դիտում
18:37 26-04-2017
Երևանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը
Այս բաժնից
1057 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
952 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
988 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին