3070 դիտում
11:59 03-12-2020
Պատերազմում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5-ական մլն դրամի աջակցություն
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրել 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց, ըստ խմբերի, համապատասխանաբար երեք, երկու ու մեկ միլիոն դրամ, երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ երեք միլիոն դրամ:
Նախարարն ասաց, որ նշված իրավակարգավորումները համահունչ են սահմանամերձ համայքներին տրվող աջակցության մասին օրենքի կարգավորումներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով:
«Մենք ամիսներ առաջ նման կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար, հիմա, փաստորեն, կարգավորում ենք տալիս նաև այս հարցին», - ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
13:35 18-01-2025
Ադրբեջանում հանդիպել են Իլհամ Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
877 դիտում
10:31 18-01-2025
Ուկրաինան տեղեկացրել է Կիևին ռուսական զորքերի հասցրած բալսիտիկ հարվածի մասին. կան զոհեր
829 դիտում
22:28 17-01-2025
Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի դանդաղում