211652_close_icon
views-count84508 դիտում article-date 10:38 16-09-2017

Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում ինքնաձիգից կրակոցներ արձակած կասկածյալին, հայտնաբերվել է նաև ինքնաձիգը

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 39-ամյա Գագիկ Գրիգորյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ սեպտեմբերի 14-ին Խաղաղ Դոնի փողոցի թիվ 35 շենքի հարևանությամբ գտնվող թիվ 46 ավտոբուսային վերջին կանգառի մոտ իր մոտ եղած «Սայգա ՄԿ 01» տիպի ինքնաձիգից՝ իր պահունակով, որը լիցքավորված է եղել մի քանի փամփուշտով, կրակոցի հեղինակը ինքն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ինքնաձիգն առգրավել են և նշանակվել է փորձաքննություն։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր