120713 դիտում
22:05 29-05-2018
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված 19 փամփուշտի կրակած պարկուճներ. Էրեբունու ոստիկաններն ու քննիչները կրակողին տաք հետքերով հայտնաբերել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 8-րդ շարքի տներից մեկում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ։
Ոստիկաններին նշված վայրի բնակիչ՝ 27-ամյա Սուսաննա Ս.-ն հայտնել է, որ իր նախկին ընկերը իրենց բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է։
Սուսաննա Ս.-ն ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել կրակված պարկուճներ։
Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Սուսաննա Ս.-ի նախկին ընկերը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արման Կ.-ն է, ով BMW մակնիշի ավտոմեքենայի միջից ինքնաձիգից կրակոցներ է արձակել։
Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 19 փամփուշտի կրակած պարկուճներ։ Ոստիկանների և քննիչների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Կիրակոսյանը կարճ ժամանակում ինքնակամ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կիրակոսյանը ավագ քննիչ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի Ա. Կիրակոսյանը իրենց ներկայացնի հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը։
[b]Կրակոցներ արձակած Ա. Կիրակոսյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0114383001527664571438585.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+