6811 դիտում
10:29 30-09-2017
Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն չի ազդի Հարավային Կովկասում իրավիճակի վրա. «Ամերիկայի ձայն»
Իրաքի Քրդստանում անցած անկախության հանրաքվեն չի ազդելու Հարավային Կովկասում իրավիճակի վրա, քանի որ այն չի կարող իրական անկախության հանգեցնել: Դրա համար չկան անհրաժեշտ պայմաններ, նշել են ամերիկյան մի շարք վերլուծաբաններ՝ ելույթ ունենալով SETA թուրք-ամերիկյան հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը:
«Չեմ տեսնում, թե ինչպես նման բան կարող է տեղի ունենալ: Առանց տարածաշրջանային ուժերից գոնե մեկի աջակցության դա անհնար է», - ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դենիս Նաթալիի կարծիքով, Իրաքի քրդերի կողմից անցկացված հանրաքվեն իրականում բացասական դեր խաղաց՝ քրդերի դեմ միավորելով Իրաքի շիա և սունի համայնքներին, որոնք դեմ են երկրի պառակտմանը:
«Ավելին, այս հանրաքվեն թուլացրեց քրդական շրջանի նկատմամբ ստեղծված միջազգային բարյացակամ վերաբերմունքը»:
Ջոնս Հոփքինզի համալսարանի առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցի վերլուծաբան Դենիել Սերվերը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ քրդերն անկախություն ցանկանալու իրական պատճառներ ունեն.
«Նույն Թուրքիայում քրդերի ճնշումները Իրաքի Քրդստանի ներսում ապրող մարդկանց առիթ է տալիս ասելու, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան քրդերի հետ պատշաճ չի վարվում»:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանի խոսքով, հանրաքվե անցկացնելը բավարար չէ անկախություն ստանալու համար.
«Անկախություն չեն ստանում այն հռչակելով, հակառակ դեպքում, ցանկացած մեկը կարող էր դա անել»:
Անկախություն հռչակած շրջանների մեծ մասը տապալվում է, իսկ մյուս մասը պատերազմի ներգրավվում, նշում է Սերվերը.
«Իրաքի քրդերը եթե նույնիսկ անկախանան, ծով չեն ունենալու, իսկ նրանց անհրաժեշտ է լինելու մեծ քանակության նավթ և գազ վաճառել: Սակայն, հարևանները նրանց չեն ցանկանում թույլ տալ դա անել»:
Այսպիսով, եթե Քրդստանի սահմանակից երկրներից գոնե որևէ մեկը չփոխի իր բացասական դիրքորոշումը քրդերի անկախացման վերաբերյալ, իսկ դրա հեռանկարները մոտ ապագայում չեն երևում, քրդերի անկախ պետությունը պատրանք կմնա, նշում են վերլուծաբանները:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4050373.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
5086 դիտում
15:08 16-09-2017
ԱՄՆ-ն Իրաքյան Քրդստանի առաջնորդին առաջարկել է անկախության հարցով հանրաքվեն հետաձգել
1030 դիտում
19:23 17-01-2024
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի վրա հարձակումը հարձակում չէր Իրաքի վրա
7791 դիտում
23:04 11-07-2017
Մասուդ Բարզանին բանակցում է եվրոպացիների հետ Իրաքի Քրդստանի անկախության հարցի շուրջ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»