211652_close_icon
views-count11102 դիտում article-date 23:40 16-09-2017

ՔԿ նախագահը մասնակցել է Մարտունու քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա է գտնվել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։ Մարտունու քննչական բաժինը նախկինում չի ունեցել առանձին մասնաշենք, և շենքային պայմանները բարելավելու համար ՀՀ կառավարությունը 2017 թվականին ՀՀ ՔԿ դեպարտամենտին անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է 328 քմ շենքային տարածք՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գ.Նժդեհ 3 հասցեում: Այն ամբողջությամբ վերանորոգվել է՝ ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարի միջոցով. նախատեսվել և ծախսվել է 11.226.429 դրամ: Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 13 աշխատասենյակ, այդ թվում՝ անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակ, իրեղեն ապացույցների պահման և ճանաչման սենյակներ՝ համապատասխան կահավորմամբ: Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալով, մեկ քննիչ դրամական խրախուսմամբ՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։ Քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կազմակերպել քննչական գործողությունների իրականացումը: 2014 թվականի հոկտեմբերից առ այսօր հիմնանորոգվել են նաև Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունների, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը:

Նմանատիպ նյութեր