104932 դիտում
19:04 17-09-2017
Լարված իրավիճակ Երևան-Իջևան ճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում. գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են վարչապետին. երթևեկությունը կաթվածահար է եղել ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հայտարարում են, որ մինչև դեպքի վայր չժամանի վարչապետ Կարեն Կարապետյանը, իրենք ճանապարհը չեն բացի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիների՝ ճանապարհ փակելը կայանում է նրանում, որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը, որպեսզի արգելեն՝ գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխեն, ինչն էլ առաջացրել է գյուղացիների զայրույթը և ի նշան բողոքի՝ նրանք դիմել են այս քայլին։
Ճանապարհը դարձել է անանցանելի և խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը։
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր գյուղացիների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացեն։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+