211652_close_icon
views-count105217 դիտում article-date 22:34 17-09-2017

Տեղեկությունները, թե Էջմիածնում կրակոցներ են հնչել, իրականությանը չի համապատասխանում. Տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ

Քիչ առաջ վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Վազգեն Առաջին 37 հասցեից (նախկին Կիրովի ) փողոցից ոտքի մասում դանակահարված վիճակում Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Այս պահին հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վաղարշապատնի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Տեղեկություննրերը, թե Վաղարշապատում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իրականությանը չի համապատասխանում: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ոչ մի կրակոցներ չեն հնչել: Գ. Շամշյանի տեղեկություններով` դանակահարվածը Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում: Հիվանդանոցից էլ ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր