211652_close_icon
views-count41983 դիտում article-date 20:50 04-05-2022

Տեղեկությունները, թե կայարանում կրակոցներ են հնչել, իրականությանը չի համապատասխանում. տեղի է ունեցել ծեծկռտուք. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ կայարանի տարածքում կրակոցներ են հնչել և մեկ հոգի հրազենային  վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նմանատիպ տեղեկություն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես  ստացել էր:

Պարզվել է, որ Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ գտնվող  գնացքի գծերի հատվածում՝ դեպի ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» մոտ, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացի գլխի և ոտքի մասում վնասվածք է ստացել, ով դեպքի վայրից դիմել է փախուստի և ահազանգել Երևանի 1-03 շտապօգնություն և բժիշկներին հայտնել իր գտնվելու վայրը:

Օպերատիվորեն  ժամանած շտապօգնության բժիշկները նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Ծեծկռտուքի վայրում և դրանից մոտ 1 կմ հեռավորության վրա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի  2-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված անձեռոցիկ, որոնք հետաքննիչը որպես նմուշ վերցրել է:

Փաստի առթիվ  ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի, դեպքի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հերքվել է կրակոցների մասին տեղեկությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:        
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր