211652_close_icon
views-count30162 դիտում article-date 23:30 19-09-2017

АвтоВАЗ-ը պաշտոնապես հայտարարել է նոր Lada Vesta-ի գինը

АвтоВАЗ ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր ունիվերսալ Lada Vesta SW-ի և Cross ամենագնացի գները: Այս մասին հայտնում է RT-ն: «Այսօրվանից՝ սեպտեմբերի 19-ից, Lada դիլերական ավտոսրահներում մեկնարկում են Lada Vesta SW և Lada Vesta SW Cross մոդելների պատվերների ընդունումը: Ավտոմեքենայի գինը սկսում է 639 900 ՌԴ ռուբլուց ( 11 100 դոլար)` Comfort կոմպլեկտացիայի համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ունիվերսալ Lada Vesta SW-ն առաջարկվում է 3 տարբերակով՝ Comfort, Luxe և Prestige: Ամենաթանկ տարբերակը սկսվում է 744,9 հազար ռուբլուց ( 13 000 դոլար): Lada Vesta SW Cross ամենագնացը առաջարկվում է միայն Luxe տարբերակով, իսկ գինը կազմում է 755,9 հազար ռուբլի (13 100 դոլար): [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/11/1077095/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ սեպտեմբերի 11-ին АвтоВАЗ ընկերությունը հայտարարել է նոր՝ Lada — Vesta SW և Vesta SW Cross մոդելների սերիական արտադրության մեկնարկի մասին: Ընկերությունը նշում էր, որ տվյալ մոդելները մեծ պահանջարկ ունեն Ռուսաստանի շուկայում:

Նմանատիպ նյութեր