211652_close_icon
views-count3234 դիտում article-date 15:41 20-09-2017

Մինսկում մեկնարկել է Դոնբասի հարցով եռակողմ կոնտակտային խմբի նիստը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցով կոնտակտային խմբի նիստը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, հայտնել է մինսկյան բանակցություններում Ուկրաինայի ներկայացուցիչ Լեոնիդ Կուչմայի մամուլի քարտուղարը Դարյա Օիլֆերը։ Գրառումը նա արել է իր ֆեյսբուքյան էջում։ Այսօր ավելի վաղ Մինսկում կայացել է նաև հակամարտության կարգավորման հարցով քաղաքական, տնտեսական, անվտանգության և հումանիտար հարցերով 4 աշխատանքային ենթախմբերի հանդիպումը։

Նմանատիպ նյութեր