1736 դիտում
19:58 20-09-2017
Վիեննայում Հայաստանի պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի գլխավորությամբ հանդիպել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին
Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։ Քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։
Նախարար Աշոտ Մանուկյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքը։ Կարևորվել է ԱԷՄԳ-ի դերը ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման գործում։
Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագրին և այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորություններին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-22 Վիեննայում ընթանում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։
[b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1051 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1531 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1189 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am