2154 դիտում
23:02 18-01-2019
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հունվարի 18-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:
Հանդիպման ընթացքում Ջովաննի Ռուբինին ներկայացրել է Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն` գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունից: Նա նշել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և առանց խոչընդոտների: «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը հավաստիացրել է, որ շուտով կավարտվի ծրագրի ֆինանսական ամփոփումը և կտրվի էլեկտրակայանի շինարարական աշխատանքների մեկնարկը:
Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը կարևորել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքների պատշաճ իրականացումն ու սահմանված ժամկետների պահպանումը:
Նշենք, որ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացվում է իտալական «Ռենկո», իտալական պետական «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ: Այն հնարավոր կլինի ավարտել 26 ամսվա ընթացքում և շահագործման կհանձնվի 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան, որի էներգիայի արժեքը, այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ, կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կվտժ-ի համար:
Շինարարության մեջ ներգրավված է լինելու 1000-1200 մարդ, իսկ շահագործումից հետո ստեղծվելու են 230 աշխատատեղեր։
[b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3594 դիտում
21:31 05-11-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ընդունել է KfW բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին