211652_close_icon
views-count3335 դիտում article-date 14:33 21-09-2017

Ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու հանձնարարական չեմ տվել. Կարեն Կարապետյան

«Բոլորիդ տոնը շնորհավոր: Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել: Շնորհակալություն»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողների դիտարկմանը, թե հայեցակարգում գրված է, որ վարչապետի հանձնարարականով է արվել, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Ես շատ պարզ ձևակերպեցի. նման հանձնարարական չի եղել. մեկ: Երկրորդը. յուրաքանչյուր սենց առիթ կարելի՞ է օգտագործել… Ասել ենք՝ հաշվետվություն կտանք, բոլոր ձեր հարցերին կպատասխանենք: Շնորհավոր ձեր տոնը»:

Նմանատիպ նյութեր