211652_close_icon
views-count42148 դիտում article-date 16:57 21-09-2017

ՀՀ Անկախության օրվա առթիվ ԵՊԲՀ-ի Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում հավաքվել էին հայ ազգի լեգենդար զավակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համալսարանական հիվանդանոցն այսօր կրկին մարդաշատ էր։ Ձևավորված բարի ավանդույթի համաձայն յուրաքանչյուր կարևոր տոն մենք նշում ենք ռազմական գործողությունների հետևանքով վիրավրում ստացած հերոս տղաների հետ։ ՀՀ անկախության օրվա առթիվ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բուժում ստացող վիրավոր տղաներին շնորհավորեցին հասարակական, մշակութային անվանի գործիչները, որոնց հետ զինվորները բազմիցս առիթ են ունեցել շփվելու և ընկերանալու։ Տղաների համար սպասված հյուրերից էր՝ ավանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ով իր դրական խոսքով ու ջերմ վերաբերմունքով միշտ տղաների կողքին է։ Տղաներին այցելած առաջատար բժիկներից մի քանիսը հայտարարեցին նոր նախաձեռնության մասին․ մեկ օրվա աշխատավարձը նվիրաբերել վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի ստեղծման աշխատանքներին։ Նշենք, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից օրեր առաջ զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին աջակցելու համար աճուրդի հանված Վաղարշակ Էլիբեկյանի «Հին Թբիլիսի» կտավը գտավ իր տիրոջը։ Նկարը 1.250.000 ՀՀ դրամով գնեց Ալիկ Բաբայանը: Միջոցառման մասնակիցները վստահ են, որ, հայրենիքը պաշտպանելու համար ամենաթանկը՝ առողջությունը զոհած տղաներն ամենից լավ գիտեն անկախության գինը և հենց նրանք՝ հայրենիքի հերոս պաշտպանները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում և պետք է գնահատված զգան իրենց, քանի որ յուրաքանչյուրի սխրանքը մեր խաղաղության ու անվտանգության երախիքներից է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 294+
294+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր