211652_close_icon
views-count3176 դիտում article-date 14:00 22-09-2017

Հայաստանը և Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Միկրոնեզիայի արտաքին գործերի քարտուղար Լորին Ռոբերտը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը: Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն է ընձեռում ակտիվացնել երկկողմ շփումները և համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր