1757 դիտում
18:44 22-09-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 21-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է 2017 թվականի հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ագարային ոլորտում իրականացված աշխատանքները և արդյունքները:
Միջոցառման ընթացքում ամփոփվել են 2017 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքների նախնական արդյունքները, քննարկվել գյուղատնտեսության բնագավառում միջպետական կոոպերացիայի և մասնագիտացման, ինչպես նաև դրանց հիման վրա ընդհանուր ագրարային շուկայի ստեղծման վերաբերյալ առաջարկները:
Հատուկ անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ-պետություններում գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի դեմ պայքարին, հացահատիկի, սերմերի, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության շուկաների զարգացման հեռանկարներին:
Խորհրդի անդամները քննարկել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների միջև ագրոլոգիստիկ սահմանափակումների նվազեցմանը, հողերի մելիորացիայի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
Քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1948 դիտում
19:33 13-12-2019
Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
985 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»