5027 դիտում
20:44 22-09-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպմանը
«Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի, Արևելյան գործընկերների, ԵՄ խորհրդարանի նախագահության եռյակի (Էստոնիա, Բուլղարիա և Ավստրիա), Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ:
Նախարարական հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, որոնք կարող են գրավել ԵՄ ֆինանսական կառույցների ուշադրությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության երկրներում տրանսպորտային բարեփոխումների հիմնական քաղաքականությունների առաջընթացին, խոչընդոտներին, ճանապարհային անվտանգության խնդիրների համար ավելի սերտ համագործակցությանն ու ֆինանսական աջակցությանը, ԵՄ-Չինաստան կապող հարթակի շրջանակներում հնարավոր համագործակցությանը, ավելի մաքուր տրանսպորտի ֆինանսավորմանը:
Ներկայացվել են հաջողության հասած տրանսպորտային ֆինանսավորման ծրագրերը, մասնավոր հատվածների միջև փորձի փոխանակման ուղղությունները:
Քննարկվել են տրանսպորտային, սահմանային ծրագրերին, դրանց ֆինանսավորմանն ու կառավարմանը, ներդրումային քաղաքականության մշակմանը, ցածր արտանետումների ապահովմանը, տրանսպորտային առաջնային ծրագրերի զարգացման աջակցությանը վերաբերող և օրակարգային մի շարք այլ հարցեր։
Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդարանի Էստոնիայի նախագահության կողմից։ Այն հաջորդում է Սոֆիայի տարածաշրջանային ներդրումային կոնֆերանսին և նպատակ ունի աջակցելու Արևելյան գործընկեր երկրների «TEN-T» միջանցքների ընդլայնմանը, հասնելու ԵՄ-ի տրանսպորտային գործառնական չափանիշներն ու քաղաքականություն միավորելուն:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1963 դիտում
14:02 13-05-2019
ՀՀ արտգործնախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարների հանդիպմանը
2067 դիտում
22:50 13-05-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը
Այս բաժնից
685 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց