211652_close_icon
views-count1966 դիտում article-date 14:02 13-05-2019

ՀՀ արտգործնախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարների հանդիպմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը»,- գրել է Նաղդալյանը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-14-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Բրյուսելում է: Այցի ընթացքում ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին: ԱԳ նախարարը ելույթներ կունենա Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր